«Լաչինի միջանցքում անօրինական անցակետի տեղադրումից ի վեր Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, բազմիցս արգելել է նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, այդ թվում՝ մարդկանց տարհանումը առողջական պատճառներով»,- Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար անհրաժեշտ են միջազգային հավելյալ ջանքեր և գործողություններ՝ էթնիկ զտումները կանխելու»,- հավելել է նա։