Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախի ազգային շարժում»-ը Պետական նախարարից պահանջում է հրապարակավ հիմնավորել ռազմական դրության պայմաններում իր կողմից տրված հանրային հավաքների թույլտվությունը

Հուլիս 11,2023 23:33

Հարգելի´ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք «Արցախի ազգային շարժում»-ը պարբերաբար հանդիպումներ է ունենում հասարակության հետ, քննարկում մեր երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու եղանակները։

Հանդիպումների ընթացքում հանրությունը հետաքրքրվում է նաև Արցախի խնդրի առնչությամբ քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների տեսլականներով։ Այս կապակցությամբ որոշում է կայացվել հանդիպումների շարք սկսել Արցախի հասարակական-քաղաքական դերակատարների հետ, ովքեր հանրությանը պատշաճ կներկայացնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց տեսլականը։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ վերջին ամսում մի քանի հանդիպում է կազմակերպվել Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ, որը, ինչպես պարզվեց, իշխանությունների սրտով չէր։

Հղում անելով ռազմական դրության ռեժիմին և այդ կապակցությամբ նախագահի հրամանագրի բովանդակությանը՝ ս․թ․ հուլիսի 10-ին ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն է հրավիրվել Շարժման ներկայացուցիչը։ Ոստիկանության ներկայացուցիչները վերջինիս իրազեկել են, որ հավաքներ իրականացվում են բացառապես պետական նախարարի թույլտվությամբ, ապա առաջարկել գրությամբ ստանալ նրա թույլտվությունը։

Ոստիկանության ներկայացուցիչները միաժամանակ հավաստիացրել են, որ, օրինակ, նախորդ օրերին «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը պետական հիմնարկների, դիմաց պահանջատիրական հանրային հավաքների թույլտվություն ստացել է անձամբ պետական նախարարից։ Կամ՝ ԱՀ Դատախազության դիմաց հանրահավաք իրականացնող, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող և պետական նախարարի հետ սերտ կապեր ունեցող անձը, ի պատասխան հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության ներկայացուցչի պահանջի, հորդորում է «ցրել» ոչ թե իրենց, այլ «Սամվել Բաբայանի հայտարարած հանրահավաքը»։

Հանդես գալով օրինապահության դիրքերից՝ «Արցախի ազգային շարժում»-ը հայտարարում է, որ հարկ չի համարում Արցախի պետականակերտման ակունքներում կանգնած ռազմական, պետական, քաղաքական գործիչների և հանրության միջև հանդիպում-քննարկումներ կազմակերպելու թույլտվություն ստանալ պետականության այբուբենը սերտող նորելուկ պետական պաշտոնյաներից։ Ուստի ժամանակավորապես վերանայում է նման հանդիպումների ընդգրկումն ու շրջանակը։

«Արցախի ազգային շարժում»-ը Պետական նախարարից պահանջում է հրապարակավ հիմնավորել ռազմական դրության պայմաններում իր կողմից տրված հանրային հավաքների թույլտվությունը։

Սույն փաստի հանգամանքների վրա միաժամանակ հրավիրում ենք ԱՀ Դատախազության ուշադրությունը։

«Արցախի ազգային շարժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31