Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բնակչուհին հարազատների գերեզմանոցում նոր հանգուցյալի է հայտնաբերել․ գործը քննչականում է

Հուլիս 11,2023 21:21
Gerezman

Գյումրու թիվ 1 գերեզմանոցը, որը վաղուց համարվում է կիսափակ, այսինքն՝ այստեղ նոր հողատարածքներ չեն հատկացվում, մնացել են ընտանեկան գերեզմանները, հուղարկավորությունները միայն այդտեղ են շարունակվում, Երևանում բնակվող Ա․Հ․-ն իր հարազատների գերեզմանոցում հանգուցյալի է հայտնաբերել։

Վերջինս մի քանի օր առաջ դիմել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ 2022 թվականին Ս․Ա․-ն և Ն․ Ա․-ն առանց թույլտվության հարազատների գերեզմանոցում հուղարկավորել են Մ․ Ա․-ին։

Մեր տեղեկություններով, գործն ուղարկվել է քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ հանցագործությունները՝ գողության դեպքերը, սրբապղծությունները կանխելու նպատակով Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում» տեսախցիկներ են տեղադրելու։

Պաշտոնյան նշել էր, որ Գյումրու գերեզմանատներում պահակների հաստիքներ չկան, քանի որ քաղաքի բյուջեն հնարավորություններ չունի։ Պահակներ պահելու համար ահռելի մեծ ծախսեր են պահանջվում, Էդուարդ Բաղրամյանի հաշվարկներով, առնվազն 8 պահակ է անհրաժեշտ, այսինքն՝ տարեկան առնվազն 8 միլիոն դրամ գումար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31