Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալի չէ, թե ի՞նչ է եղել. Կարեն Վրթանեսյանը համացանցում տարածված տեսանյութի մասին

Հուլիս 11,2023 17:33

«Ադրբեջանից սպասելի են և՛ սադրանքներ, և՛ ավելի լայնածավալ ռազմական գործողություններ, նախևառաջ այն պատճառով, որ տեսնում են, որ ՀՀ կողմից դիմադրություն չկա իրենց ծավալապաշտական ախորժակին»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով Banak.info կայքի համակարգող Դավիթ Թորոսյանի տելեգրամյան ալիքում այսօր տարածված տեսանյութին։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ մեր զրուցակիցը չասաց, քանի որ տեսանյութից շատ հասկանալի չէ նկարահանման վայրը, համատեքստը, ի՞նչ է եղել նկարահանումից առաջ, ի՞նչ եղավ հետո, ո՞վ է նկարահանողը, ո՞վ է խոսողը եւ այլն:

Ըստ տեսանյութի, ռուս խաղաղապահներն Արցախում կանխել են ադրբեջանական սադրանք. տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցի ահաբեկիչները՝ Արցախից բռնազավթված տարածքներում, փորձում են կրակել ՊԲ զինվորների ուղղությամբ:

Դիտարկմանը, որ հուլիսի 21-ին, Բրյուսելում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ, Բաքուն կարծես ավելի ինտենսիվ է դարձրել Արցախի ապառազմականացման թեման՝ հավանաբար, ակնկալելով, որ Բրյուսելում այդ մասով փաստաթուղթ ստանա եւ հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ եթե փաստաթուղթ ստանալ չհաջողվեց, ռազմական ճանապարհով հարցը կլուծի, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Բաքուն ավելի ինտենսիվ ու ավելի ագրեսիվ է դարձրել ճնշումը նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարել է, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում և համառորեն հրաժարվում է խոսել արցախցիների ինքնորոշման իրավունքից, նույնիսկ երբ այդ մասին խոսում են Պուտինը, Շոլցը, Մակրոնը։ Ավելին՝ արցախցիների ինքնորոշման իրավունքն ամրագրած է նաև ՀՀ / ԵՄ ասոցացման պայմանագրում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31