Ալավերդի համայնքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ չի մասնակցել ավագանու նիստին, երբ պետք է համայնքի համար կարևոր որոշումներ կայացվեին։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանը։
Նա պատմեց՝ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր վերջերս համայնքին «Ապրելու» հիմնադրամի կողմից անհատույց տրամադրված 6 միկրոավտոբուսների նվիրատվության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները երևի չցանկացան, որ միկրոավտոբուսները անհատույց օգտագործման տրամադրվեն համայնքին և նիստին չներկայացան։ Այն, ինչ արվում է համայնքի համար, որոշ մարդիկ փորձում են խոչընդոտել՝ չնայած դա իրենց մոտ չի ստացվի, որովհետև դա արդեն իրենց խնդիրն է, ոչ թե ժողովրդի կամ մեր, որ չեն ցանկանում, որ առանց որևիցե լումա ներդնելու համայնքային բյուջեից տրամադրվող տրանսպորտային միջոցներ օգտագործվեն»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ապրելու» հիմնադրամի կողմից համայնքին էր նվիրաբերվել թվով 6 նոր միկրոավտոբուս, որը պետք է ավագանու նիստով տրվեր անհատույց օգտագործման համայնքին։
Կարդացեք նաև
Արկադի Թամազյանի խոսքով՝ համայնքանպաստ նախաձեռնություններն արդեն սկսված են, շարունակական են լինելու և դրանց դրական ազդեցությունը ալավերդցին անպայման զգալու է։
Մանրամասները՝ տեսանյութում