Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական բեսպրեդել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Թագուհի Թովմասյանի դեմ ՔՊ-ի նախաձեռնածի մասին

Հուլիս 11,2023 18:55

«Սա քաղաքական հաշվեհարդար է, սա քաղաքական բեսպրեդել է»,- Հյուսիսային պողոտայի սկզբնամասում՝ Թումանյան փողոցին հարող հատվածում բացված «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման նախաձեռնությանը։

Նա ՔՊ-ի կողմից իրականացվածը համարեց «հերթական բեսպրեդելը տարածաշրջանում ժողովրդավարության բրենդ համարվող ՀՀ-ում»․ «Ինքս եղել եմ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Ինձ նույնպես ինչպես այսօր Թագուհի Թովմասյանին՝ առանց որևէ հիմնավորման, կամ այնպիսի անհեթեթ հիմնավորումներով, որով կարել էր ձեզնից ցանկացածի հանդեպ մի օրենսդրական նախաձեռնություն բերել, զրկեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2020-ի դեկտեմբերի 29-ին էլ մի նախագիծ բերվեց, որով իրեն զրկեցին ՄԻՊ հանձնաժողովի նախագահի պաշտոնից․ «Նույն կերպ այսօր ընդամենը նրա համար, որ Թագուհի Թովմասյանն այլևս դիրքավորվել է՝ որպես արմատական ընդդիմություն, միայն դրա համար նա զրկվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից մեկ քվեարկությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31