Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմը» Թագուհի Թովմասյանից բացի՝ այլ թեկնածու չի առաջադրելու, սա գնահատում են Փաշինյանի վրեժխնդրություն

Հուլիս 11,2023 16:52

«Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու ճանապարհին նման ապօրինությունները կարծես սովորական են դարձել: Նման դրսեւորումները բավականին լայն են, այս մի դրսեւորումը խորհրդարանում է արտահայտվել: Դրանք հիմնազուրկ են, որեւէ փաստարկ չկա, որ կարող են նրանք այս գործընթացը պաշտպանել: Շարժառիթները բոլորին պարզ են, դրա համար առանց հարցի, քննարկումների այս գործընթացը փորձեցին սղղացնել»,- «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելու ՔՊ-ի նախաձեռնության մասին:

Նա ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, թե ինչ համամասնությամբ պետք է բաշխվեն հանձնաժողովի նախագահի պաշտոնները, դա ընդդիմության քվոտան է: Իրենց խմբակցությունում քննարկել են ու որոշել են, որ որեւէ այլ թեկնածու չեն առաջադրելու:

Թե ինչու է ՔՊ-ն որոշել Թովմասյանին պաշտոնազրկել, պատճառը, ըստ Տիգրան Աբրահամյանի, վրեժխնդրությունն է, որն արտահայտեց Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31