Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը տանիք չի, ինքը ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար». Խաչատուր Սուքիասյան

Հուլիս 11,2023 16:19

«Անկախ նրանից՝ թալանչի է, թե թալանչի չի, սեփականություն վերցնելը պետք է շատ հեշտ գործ չլինի: Պետք է մեծ գործընթաց լինի, հակառակ դեպքում դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար բոլոր ժամանակներում: Աշխարհն այլ ձեւ է զարգացել, սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի, մի կոճակով չլինի վերցնել: Նախկինում մի կոճակով էր լինում: Մեկ կոճակով ցանկացած մարդու ցանկացած պահի կարող են զրկել, շատ վատ բան է դա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ ՀՅԴ-ականներն ասում են՝ թալանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, երբ որ այն ժամանակվա օլիգարխները իրար մեջ բաժանեցին գործարանները եւ այդ նույն օլիգարխներն այսօր ներկայիս իշխանության տանիքի տակ են՝ Սուքիասյանն արձագանքեց. «ՀՀ-ում բոլորը տարրական դպրոց գնացել են, չէ՞, մինչեւ երրորդ դասարան, բա ՀՀ-ում վերցնենք այդ ժամանակ 5000 գործարան է սեփականաշնորհման գնացել, բա մի հատ հարցրեք այդ ժամանակվա օլիգարխներն այդ 5000-ից քանի՞սն են վերցրել»:

Լրագրողները թվարկեցին Սուքիասյանների ընտանիքին պատկանող շենքերը՝ «Ռոսիա» կ/թ-ի շենքը, «Սիլ պլազան եւ այլն, նա պատասխանեց, որ «Ռոսիա» կինոթատրոնը վերցրել են Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, իսկ «Սիլ պլազայի» շենքի մասով դատախազությունում գործեր կան. «Մի հատ գնացեք՝ ուսումնասիրեք այդ տարիներին այդ շենքի ծախսը, նկարները կան»:

Նա ասաց, որ իրենք բարեգործական ընկերություններ ունեն, տարվա ընթացքում գյուղերի փողոցներ են ասֆալտապատում, դպրոց կառուցում:

Մենք ճշտեցինք՝ եթե ընդհանուր գնահատեք, այնպես չի՞, որ դուք այս իշխանությունների տանիքի տակ եք հայտնվել, ինչպես դուք նշեցիք, սեփականությունը պահպանելու համար՝ Սուքիասյանն արձագանքեց. «Դուք շատ վիրավորական եք խոսում, ի՞նչ է նշանակում տանիք: Նախ, այս իշխանությունը տանիք չի, ինքը ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար: Ի՞նչ է նշանակում տանիք, իսկ իմ միանա՞լը ինչ էր, ես՝ որպես քաղաքացի, որպես Խաչատուր Սուքիասյան, ե՞ս էլ էի տանիք ինչ-որ կուսակցության համար: Համագործակցություն է, չէ՞»:

Թե ինչո՞ւ էին նախկին իշխանություններին Փաշինյանն ու իր թիմը ժամանակին քննադատում նույն համագործակցության համար, օրինակ, Սամվել Ալեքսանյանին՝ Սուքիասյանը պատասխանեց, որ այսօր այդ ընկերությունները ավելի մեծ իրավունքներով գործում են, ժամանակին դրված կարգուկանոնն է եղել քննադատելի, անձերը չեն եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31