ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրառն ավելացնելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց 64, դեմ՝ 20 պատգամավոր։
Օրենքով այս տարի Սեւանից ջրառի նպատակով պետք է վերցվեր 170 մլն խմ ջուր, բայց կառավարությունն առաջարկում է ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 240 մլն խմ։ Հիմնավորումն այն է, որ ջրամբարներում ջրի դեֆիցիտ կա, եւ գյուղատնտեսության համար խնդիրներ կարող են ստեղծվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ