Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Տոբիաս Լինդերին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև «խաղաղության հասնելու Բաքվի գործողությունները»:
Բացի այդ, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և համագործակցության ամրապնդման ոլորտում գործակցության վերաբերյալ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների դինամիկան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ