Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանները գոհ են ՆԳ նախարարի հետ հանդիպումից

Հուլիս 11,2023 15:09

Մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք հանդիպման արդյունքներից, որովհետև կային հստակ հավաստիացումներ ու իրենց կողմից ափսոսանք նման դեպքերի հետ կապված: Այս մասին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ոստիկանության պետ Արամ Հարությունյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:

Նա միաժամանակ հավաստիացրեց, որ մինչ այժմ իրենց ներկայացրած պահանջներն ուժի մեջ են մնում։ Այսօր երեկոյան տեղի կունենա փաստաբանների ակումբի նիստ, որի ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր բողոքի եռօրյա ցույց են մեկնարկել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, նրանք ՆԳՆ-ում Արամ Հովհաննիսյանին հանձնել են «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը, ի նշան վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնությունների և այդ դեպքերի նկատմամբ ոստիկանական համակարգի կողմից ոչ համարժեք գնահատականի ։

ՆԳն-ում կայացած հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է բոլոր խնդիրները և փաստաբանների պահանջները:

«Այդ ընթացքում նաև քննարկվեց համատեղ հայտարարության հարց։ Որոշվեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, որով ստեղծվում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա։ Այսինքն, փաստաբաններն արագ կզանգահարեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի երեք ոստիկանից ու երեք փաստաբանից»,- տեղեկացրեց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղի ունեցած դեպքով, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ, ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, հավաստիացրել են, որ մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։

«Ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքեր չեն լինի, ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, տարբեր հավաստիացումներ եղան»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31