ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցի փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցեց ՔՊ խմբակցությունը՝ ողջ կազմով, բացառությամբ Խաչատուր Սուքիասյանի եւ եւս 4 պատգամավորի, որոնք գործուղման էին՝ Վլադիմիր Վարդանյանի, Սարգիս Խանդանյանի, Լուսինե Բադալյանի, Արուսյակ Մանավազյանի:
Թե ինչու չի մասնակցել Սուքիասյանը, արդյոք դեմ է եղել, որ Թովմասյանը գնա, պարզվեց՝ ուշացել է: Այս մասին Խաչատուր Սուքիասյանի բացատրությունները՝ ավելի ուշ:
Ցուցակում եռանկյունու մեջ են վերցրել այն պատգամավորների անունները, որոնք գործուղման են:
Առանց Սուքիասյանի ձայնի էլ՝ ՔՊ-ին հաջողվեց Թագուհի Թովմասյանին հանել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ