Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյանը՝ ՔՊ-ականների մասին․ «Սրանք հայ ժողովրդի համար որեւէ բան չեն արել եւ չեն էլ կարող անել»

Հուլիս 11,2023 14:16

«Նիկոլիստները ստեղծում են սպառողների հասարակություն, որտեղ իշխողը լինելու է գումարը եւ սոցիալական հարցերը… Ձեւ են բանեցնում ու իրենց յուրայինների ապահովությունը հրամցնում են իբրեւ համաժողովրդական արժեք: Սրանք հայ ժողովրդի համար որեւէ բան չեն արել եւ չեն էլ կարող անել»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Բավականին շատ ժամանակ է անցել, որպեսզի կարողանանք եղածը իրատեսորեն գնահատել, թե ինչ ենք ունեցել… Ունեցել ենք պարտություն… Սրանց քաղաքական միտքն այնքան տկար էր, որ ամբողջ աշխարհի հանրությանը հանեցին մեր դեմ, այնքան տկար էին եւ ներքին, եւ արտաքին քաղաքական դաշտում, որ չկարողացան ստեղծել միասնականություն:

Իհարկե, նախկինում էլ կային սոցիալական հարցեր, անարդարություններ, բայց մեր ժողովուրդը չէր կարող պատկերացնել, որ արտաքին ուժերի դրդմամբ, դրսից է ուղղորդվում շատ բան…Սրանք գալիս էին հերթական անգամ տրորելու, ամուր համայնքը ոչնչացնելու, ինչը հաջողությամբ արել են, որեւէ հիշողություն պիտի չունենան, որեւէ արմատ պիտի չունենան, որպեսզի իրենց հեշտ քամու թեւերին տանեն ու կործանեն» ,-ասաց բանաստեղծը

Խաչիկ Մանուկյանն ընդգծում է. «Դուխովները հիմա իրենց գլխներից հանել են դուխով կեպիները, արդեն խաբեության այդ հատվածը չկա, չկա մյուս հատվածը, երբ ասում էին՝ վարչապետը դու ես…Ու հիմա այդ խաբկանքին կուլ գնացած խեղճ, հարիֆ ժողովուրդը այնքան էլ գլորվել անդունդը, որ ելք չի տեսնում, հուսահատ ասում է՝ սպանում եք, սպանեք, արդեն միեւնույն է» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31