ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մի թատրոն, մի բեմականացում Ադրբեջանի պետական Az Tv հեռուստաընկերությամբ, թե իբր Կարմիր խաչի մեքենաներով սիգարետ, հեռախոս ու բենզին են մտցրել Արցախ։
Բայց ամենը մի կողմ, ինձ մի հարց է հուզում` այն բոլոր միջազգային միջնորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հետո իբր ապահովել կոնսոլիդացիա Արցախի շուրջ, չե՞ն ուզում գալ ու ուղղակի մտնել Արցախ ու տեսնել իրավիճակը, թե՞ վախենում են Ադրբեջանից։
Եթե ազդեցության լծակ չունեք Ադրբեջանի վրա, ուրեմն դուք չեք կարող ստանձնել միջնորդի դեր, որովհետև դա հսկայական պատասխանատվություն է։ Դուք պատասխանատու եք Արցախում ստեղծված ծանր ու օրեցօր վատացող իրավիճակի համար։
Կարդացեք նաև