«Ազատություն». ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնությունը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին», – ասել է Միլլերը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է բանակցային գործընթացի շարունակություն այդ թվում նաև Վաշինգտոնում, խոսնակը չի պատասխանել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: