«Հրապարակ». «Ապրելու երկիր» կուսակցությունը կարծում է, որ երկրում ստեղծված մարտահրավերներին դիմակայելու, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու արդյունավետ միջոցն ամբողջական իշխանափոխությունն է: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ իրենք ամբողջական իշխանափոխության ճանապարհը տեսնում են ընտրությունների միջոցով, եւ Երեւանի ընտրությունները կարեւորագույն կետ են։
«Մենք համոզված ենք, որ Երեւանի ընտրություններում հաղթելուց հետո երկրում բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ կլինի, եւ իշխանության այն հռետորաբանությունը, քաղաքականությունը` ուղղված մասնավորապես Արցախի հիմնահարցի կարգավորմանը, բոլորովին կփոխվեն, եւ նաեւ մեր կուսակցության նկատմամբ մեր հասարակության վստահությունը հաղթանակից հետո միանշանակ կամրապնդվի, եւ ավելի մեծ կլինեն շանսերը՝ ավելի արագ իշխանափոխություն իրականացնելու»,- ասում է Առաքելյանը։
Ընտրություններին երկու ամսից քիչ ժամանակ է մնացել, եւ հասարակության 60-70 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու։ Առաքելյանը շեշտում է, որ գործող իշխանության վարկանիշը Երեւանում մոտ 10 տոկոս է, եւ գրեթե վստահ է, որ ամբողջ հասարակությունն ունի իր հստակ դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։
«Այսօր չկա մի քաղաքացի, որն իշխանության նկատմամբ չունի դիրքորոշում՝ կա՛մ կողմ է, կա՛մ դեմ է, եւ, հետեւաբար, եթե իշխանությունն իր վարկանիշով տատանվում է այդ 10 տոկոսի շրջանակներում, գրեթե բացառում ենք, որ քարոզարշավը կամ ինչ-որ այլ իրավիճակ էապես ավելացնելու է իշխանության վարկանիշը»,- շեշտում է վերջինս։
Կարդացեք նաև
Իսկ որ 60-70 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, խոսում է այն մասին, որ հասարակությունն ունի նոր ուժերի պահանջ, եւ այն փաստը, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ու նախկինների վերադարձ չպետք է լինի, իրենց վստահություն է ներշնչում, որ հասարակության մի ստվար հատված կգա իրենց կողմը։ Ուստի վստահ են, որկկարողանանհաղթահարելայդշեմը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: