ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ Սեւանից հավելյալ ջրառի պատճառն այն է, որ ձմռանը քիչ տեղումներ են եղել, ջուր չի հավաքվել ջրամբարներում։
«Հիմա կարող ենք մերժել այս նախագիծը, խնդիր չկա։ Լավ, եկեք մերժենք, ենթադրենք 170 մլն ջրաքանակն սպառվեց օգոստոսի 5-ին, բա ի՞նչ ենք պատասխանելու Արմավիրի եւ Արարատի մարզի մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին։ 600 հազար մարդ է ապրում այնտեղ եւ այդ ջրի հաշվին։ Ինձ համար էլ է դժվար քվեարկել, բայց միաժամանակ մենք չենք կարող այդ 600 հազար քաղաքացիներին թողնել անջուր։ Այո, օրենքը փոխում ենք, օրենքում գրված է, որ 170 մլն խմ-ից ավել չի կարելի, հիմա օրենքը փոխել ենք, որ այս կարողանանք 170 մլն խմ-ից ավելի անել։ Իսկ օրենքն ընդունել ենք, որ ամեն անգամ գան այստեղ, իմանան, որի հեշտ չի լինելու ավել ջրաքանակ ունենալ, պետք է հիմնավորումներ բերեն, որպեսզի ավել ջրաքանակն ստանան»,- ասաց Պապոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ