«Ազատություն». ««Լաչին» անցակետում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերի կողմից տեղափոխվող ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին: Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: