Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջրամբարաշինությունը ձախողել եք, դա որ հաջողեիք, միգուցե այսօր ջրառի կարիք ավելի քիչ լիներ»․ Արթուր Խաչատրյան

Հուլիս 11,2023 12:52

«Տարակուսած եմ, որ այստեղ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չկա, որպեսզի բացատրի, թե այդ ի՞նչ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել գյուղատնտեսության մեջ, որ հիմա ջրի ավել պահանջարկ է առաջացել»,- այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, ԿԲ տարեկան զեկույցի մեջ նշված է՝ պարենային գները Հայաստանում ավելացել են, որովհետեւ ցանքատարածությունները նվազել են։ «Այսինքն՝ ցանքատարածությունները նվազել են, մյուս երեւույթների մասին տեղեկություններ չունենք։ Բա ինչո՞ւ ենք ավել ջուր քաշում։ Ղարաբաղ հոսանք չի գնում, ավելացել են արեւային կայանները, խոսում ենք, որ ոռոգման արդիական համակարգեր ենք ներդնում։ Այս ամենը ցույց է տալիս, որ ջուր պետք է ավելի քիչ օգտագործեինք։ Բայց հիմա առանց հիմնավորման ավելի շատ ջուր ենք վերցնում»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ 2021 թվականի բյուջեի ներկայացման ժամանակ կառավարության կողմից հստակ նշվել էր, որ 2022 թվականի տնտեսական աճն ապահովվելու էր ճանապարհաշինության եւ ջրամբարաշինության հաշվին։ «Ջրամբարաշինությանը հատկացվեց 22 մլրդ դրամ, տարվա կեսին 22 մլրդ-ը դարձրեցիք 11 մլրդ, դրանից 9 մլրդ-ն իրացրեցիք, այսինքն՝ 22 մլրդ-ի 40 տոկոսի չափով։ Ջրամբարաշինությունը ձախողել եք, դա որ հաջողեիք, միգուցե այսօր ջրառի կարիք ավելի քիչ լիներ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31