Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սեւանից հավելյալ ջրառի առաջարկին»․ Վաչե Տերտերյան

Հուլիս 11,2023 12:05

Սեւանա լճի մակարդակը մայիսի 14-ից մինչեւ այսօր բարձրացել է 13 սմ-ով։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Հարցին, թե մասնագետների հետ քննարկվե՞լ է Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցը, Վաչե Տերտերյանը պատասխանեց․ «Ինչպես եւ պահանջում էր օրենքը, ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ հարցը մենք անցած հինգշաբթի մանրամասն քննարկել ենք, եւ ունենք իրենց եզրակացությունը, որ ջրառը պետք է թողնել 170 մլն խմ։ Այնուամենայնիվ իրենք չեն համաձայնել մեր արգումենտներին եւ բացասական կարծիք են տվել լրացուցիչ ջրառին»։

Օրենքով այս տարի Սեւանից ջրառի նպատակով պետք է վերցվեր 170 մլն խմ ջուր, բայց կառավարությունն առաջարկում է ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 240 մլն խմ։

Վաչե Տերտերյանն ասաց, որ 170 մլն խմ պլյուս 70 մլն խմ-ն հաշվարկվել է որոշակի սցենարի պարագայում՝ հաշվի առնելով Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների տարեկան լցվածությունը։ «Դեֆիցիտն ավելի մեծ է, քան պլյուս 70 մլն խմ-ն, որը մենք ներկայացրել ենք։ Բայց ենթադրում ենք, որ մինչեւ 240 մլն խմ մեջ կտեղավորվենք։ Ուզում եմ վստահեցնել, որ ոչ ոք ավելի պակաս մտահոգ չէ Սեւանով, եւ բանալի բառը պետք է լինի մինչեւ 240 մլն խմ-ն, ոչ թե 240 մլն խմ-ն»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31