«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ ՔՊ ցուցակով պատգամավորի մանդատը փոխանցվեց Անուշ Քլոյանին։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Անուշ Քլոյանը երդելով ստանձնեց պատգամավորի լիազորությունները։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ