«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:
– Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է․ «Միջանցքը ձեր Նիկոլն է փակել»: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, ինչո՞վ եք բացատրում ռուս հրամանատարի այս ուղիղ հանդիմանությունները:
– Անկեղծ ասած, մինչեւ Նիկոլի այդ հայտարարություններն էլ ճանապարհը փակ է եղել, այնպես չէ, որ նոր փակվեց: Գուցե իրենց պայմանավորվածությունն է, չգիտեմ արդեն ինչ ասեմ: Ինձ թվում է՝ այսպես են անում, որ մարդիկ գնան Աղդամից առեւտուր անեն: Թե ինչքանով ճիշտ կլինի, չգիտեմ, սովի մատնված մարդն առաջին հերթին մտածում է իր մասին, բայց կարծում եմ, որ արցախցին նման օրեր շատ է ունեցել, սրան էլ պիտի դիմանա: Կան տարհանված մարդիկ, որոնք ոչինչ չունեն, նրանց հարցն ավելի բարդ է: Ոչինչ չեն կարող վարել-ցանել:
– Ի՞նչ եք կարծում` եթե ճանապարհը բացվի, ի՞նչ տեղի կունենա: Մարդիկ կմնա՞ն, կշարունակե՞ն պայքարել, թե՞….
Կարդացեք նաև
– Գնացողը գնալու է, մնացողը մնալու է: Հողին կպած հայրենասեր մարդը չի կարող գնալ: Մնալու են, կասկած չունեմ: Բայց դե գնացողն էլ գնալու է, ավելի լավ` թող գնան: Կան դեպքեր, որ մարդիկ գնացել են Ռուսաստան, ամեն ինչ ունեին` աշխատանք, փող, բայց չեն կարողացել մնալ Ռուսաստանում, վերադարձել են Արցախ: Հարցնում եմ` ինչո՞ւ վերադարձաք, ասում են` չենք կարողանում, երեխաներն էլ չեն հարմարվում, կարոտում են: Պայքարը ճիշտ է, պետք է պայքարել ու մի բանի հասնել: Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները պայքարելու փոխարեն ինտեգրացիայի մասին են խոսում: Մարդկանց պետք է դուխ տալ, ոչ թե թեւաթափ անել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: