Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա: Աճող թվերի մեջ այն շատ չնչին տոկոս է կազմում. Մեխակ Ապրեսյան. «Փաստ»

Հուլիս 11,2023 10:45

Ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է, զարգանում է, իսկ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ մինչև կորոնավիրուսի համավարակը եղած ցուցանիշները։ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որի հետ զրույցում խոսել ենք զբոսաշրջության միտումներից։

Մեր զրուցակիցը, սակայն, այլ հարցեր է կարևորում, որոնք, ըստ նրա, ավելի կարևոր են, քան թվերը։ «Մշտապես պետք է մտածենք, բացի թվային, քանակական աճից, իրականում օգտվո՞ւմ ենք զբոսաշրջության ընձեռած բոլոր հնարավորություններից, քանակական աճը նպաստո՞ւմ է մեր խնդիրների լուծմանը, այն դրական ազդեցություն ունենո՞ւմ է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական ուղղություններում։ Հարց է՝ քանակը որակ ապահովո՞ւմ է, զարգացումը կայո՞ւն է։ Հարցերը կարևոր են հատկապես այսօր, երբ անվտանգությունից խոսելիս շատ հաճախ մոռանում ենք նաև մշակութային, տեղեկատվական անվտանգության մասին։ Կարողանո՞ւմ ենք խնդիրները լուծել զբոսաշրջության միջոցով, թե՞ հակառակը՝ նշած ուղղություններով կարող ենք վնասներ կրել։ Կարծում եմ՝ առնվազն ոչ լիարժեք ենք կարողանում վերը նշված խնդիրները լուծել, քանի որ այսօր ունենք մշակութային, տեղեկատվական անվտանգության անպահովման խնդիր»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կա նաև օրենսդրական նախաձեռնություն։

«Կառավարությունում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունելու դեպքում շատ հարցեր կկարողանանք լուծել, բայց եթե լիարժեք ենք ուզում լուծել, այլ միջոցառումների անհրաժեշտություն կա։ Այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ, որ այդ նախագիծն օր առաջ գնա Ազգային ժողով, ընդունվի ու զուգահեռ մտածենք համալիր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, թվերով ուրախալի պատկեր է, այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը երևում է, թվային ցուցանիշները դրական են նաև աճի առումով։ Միևնույն ժամանակ, արի ու տես, այդ թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում։ Այցելությունները հիմնականում անհատական են, մինչդեռ առավել պատասխանատու ճյուղը հենց կազմակերպված զբոսաշրջությունն է։ Հենց այս ուղղությունն է կայուն զարգացում ապահովում և առավել վերահսկելի է։ Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա»,-ընդգծեց Ապրեսյանը՝ շեշտելով, որ հենց նշված ուղղությամբ է հնարավոր լուծել իր մատնանշած խնդիրները։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31