Չկա մի ասպարեզ, մի ուղղություն, որտեղ այս իշխանությունը նահանջած չլինի իր նախկին դիրքորոշումներից, ժամանակին արտահայտած տեսակետներից, հռչակած գաղափարներից: Կարելի է հավերժ թվարկել նախկին եւ ներկա ՔՊ-ի ասածների ու արածների հակասությունները: Պադավատապետության դեմ պայքարից մինչեւ պադավատապետության վերածվել, Աղդամն ու Արցախն իրենց հայրենիքը հռչակելուց մինչեւ «Արցախն Ադրբեջան է» հայտարարել, «Ոչ մեկը թող չկասկածի իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելուն» ասելուց մինչեւ «ե՞ս էի պատերազմը վարում» չքմեղանալ:
Կարելի է հատորներ գրել, թե ընդդիմադիր ուժն ինչպես մի քանի տարում վերածվեց հազար տարվա բյուրոկրատիայի, եւ ինչպես համեստ, փողոցից իշխանության եկած տղաները հղփացան ու մեծամտացան` կայծակնային արագությամբ վերածվելով հակաժողովրդավարական իշխանության, պատժիչ մեքենայի, որը ժողովրդից թիկնապահների ու ոստիկանների ստվար շարքերով է պատնեշվում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: