Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանության իրական վախերը

Հուլիս 11,2023 10:00

Ինչի՞ց է վախենում իշխանությունն ավտորիտար երկրներում: Նա չի վախենում անեծքներից, սպառնալիքներից եւ հայհոյանքներից: Երբ ընդդիմադիր շրջանակները սպառնում են ավտորիտար ղեկավարին՝ «նրան Չաուշեսկուի օրը քցել», դա անընդունելի է ինձ համար երկու պատճառներով:

Նախ՝ ես կտրականապես դեմ եմ «հեղափոխական տրիբունալի» մասին անգամ հեռավոր ակնարկներին, եթե խոսքն իմ երկրի մասին է:

Երկրորդ՝ դա, ի վերջո, ձեռնտու է այս իշխանություններին, որովհետեւ պոպուլիզմի եւ ատելություն սերմանելու դաշտում ցանկացած ընդդիմություն պարտվելու է Փաշինյանի ռեժիմին՝ այսօր իշխանության աթոռներին նստած են «ժողովրդահաճո» կրքեր բորբոքելու մեծ վարպետներ:

Նման կրքերը, հետեւաբար, իշխանությունների համար ամենեւին սպառնալիք չեն ներկայացնում: Իսկ ի՞նչն է ներկայացնում: Վստահ եմ, որ դա քաղաքացիների ինքնակազմակերպումն է: Խոսքն, ի վերջո, քաղաքացիական հասարակության մասին է՝ այդ բառի իսկական, ոչ թե «հայկական» («հ/կ») իմաստով:

Իրական քաղաքացիական հասարակությունը բաղկացած է մարդկանց կամավոր միավորումներից՝ հանուն որոշակի նպատակների: Այդ ինքնաբուխ համերաշխությունն իսկապես ուժ է, որը կարող է իրավիճակ փոխել:

«Հայաքվե» նախաձեռնությունը միավորում է ոչ թե այն մարդկանց, որոնք Փաշինյանի կամ ՔՊ-ականների վատն են ցանկանում, այլ նրանց, ովքեր չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ չեն ուզում: Որովհետեւ հստակ գիտեն, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելով մեր 120 հազար հայրենակիցներ կա՛մ կսպանվեն, կա՛մ կարտաքսվեն: Դա, ի դեպ, հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները (այդքան միամիտ չեն, որ չհասկանան), բայց ձեւ են անում, թե իբր պայքարում են արցախցիների «իրավունքների եւ անվտանգության» համար:

Իրական քաղաքացիական հասարակությունը մշտապես վտանգ է ներկայացնում այս տիպի ռեժիմների համար: Ահա թե ինչու է «Հայաքվե» նախաձեռնությունն այսքան կոշտ պաշտոնական հակաքարոզչության արժանանում: Գլխավոր փաստարկն է «պատերազմի հրահրումը»: Դրան կարելի է պատասխանել երկու հարցով, որոնք ուղղված են նրանց, ովքեր իսկապես այդպես են մտածում. քանի՞ հայ զինծառայող է սպանվել 2020 թվականին նոյեմբերի 9-ից հետո եւ քանի՞ տասնյակ քառակուսի կիլոմետր ենք կորցրել ՀՀ ինքնիշխան տարածքից այդ ընթացքում: Այդ հարցերի անկեղծ պատասխանների դեպքում պարզ կդառնա, թե ով է իրականում պատերազմ հրահրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հարգելի պարոն Աբրահամյան
    Ձեր ասածն իհարկե շզտ ճիշտ և ընկալելի է։ Ուղղակի ինչքան այս իշխանությունների գոյությունն երկարում է , այնքան Հայաստանն կարճանում։
    Եվ եթե կարելի է, տեղեկացրեք ընթերցողին, Դուք անձամբ Հայաքվե -ին միացել ե՞ք

  2. Nimar says:

    Իմ կարծիքով, սա այն դեպքը չէ, երբ մտադրությունների անկեղծությունը կարող է արդարացնել աբսուրդը գործողություններում։

  3. Լավատես says:

    Աշխարհակարգի փոփոխությունների ժամանակ օրենք մօրենք չկա, աշխարհակարգի փոփոխությունների ժամանակ գործում է բիրտ ուժի իրավունքը, ուժ ունե՞ս՝ կիրառի, չունե՞ս՝ մտածի, թե ինչպես քո վիճակի ժողովուրդներով միատեղեք ձեր ուժերը, որ ուժ կազմեք ու կիրառեք: Եթե կռիվը գնում է քո հողում կամ սահմաններին, դու արդեն երկրորդ սորտ ես, քեզ աշխարհի կայսրություններն օգտագործում են իրենց շահերի համար, իսկ եթե միավորվես քեզ նմանների հետ եւ միասին կայսրություն կազմեք եւ կռիվ տաք հեռու հողերում ձեր սեփական կայսրության շահերի համար, դա էլ կլինի հասուն ժամանակակից քայլ:

  4. Հ. Շ. says:

    «Հայաքվե» ծրագիրը, շատ հեռու է իսկական, արտադրողական, շօշափելի արդիւնքներով՝ գործ հանդիսանալէ:
    * * *
    Դեռ աւելի վատ, գործունէութեան, «բան մը ընելու» պատրանք մըն է, որ շատ ձեռնտու է ՀՀ վարչակարգին. քանի որ այդ ձեւով, իրենց ընդդիմադիրներուն կիրքերը մի քիչ կը հանդարտին, մինչ իրենց համար բան չի փոխուիր, ոչինչ կը պատահի, եւ իրենք հանգստօրէն կրնան շարունակեն իրենց հակա-ազգային ընթացքը:

    Այս ալ «soupape»ի սկզբունքն է: Որպէսզի տաքացող փրէսթօ թեճիրեն՝ չպայթի, վերեւը այն պզտիկ valveը կայ որ կը բացուի, եւ բարակ շոգի մը այդտեղէն դուրս գալով, կաթսան կը մնայ իր տեղը, ինքզինք կը տաքացնէ միայն:

    Այս ծանօթ մարտավարութեան կը վերաբերի վարչակարգի արտայայտած իբրեւ թէ «մտահոգութիւնը»՝ ստորագրութիւններ հաւաքող այդ անօգուտ թուղթին կապակցութեամբ: Որպէսզի այդ «գործի» պատրանքով զբաղուած հայերը մնան այդպէս, զբաղուած՝ վարչակարգին համար անվնաս եւ նպաստաւոր սոյն պատրանքով: Իրենց արդէն անբաւարար ուժերը, մի քիչ եւս վատնեն այդտեղ:
    * * *
    Having said all that, մէյ մը որ սկսաւ այդպիսի – թէկուզ անիմաստ եւ ապարդիւն – բան մը, կարելի չէ չմասնակցիլ:

    Ուրեմն, անհասկնալի է թէ ինչո՞ւ այդ ստորագրութիւնները չեն հաւաքուիր նաեւ Սփիւռքի մէջ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31