Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենա գնել է, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր. ինչ ունեցվածք ունի Նարեկ Մկրտչյանը. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2023 10:17

Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել կամ առնվազն դրանցից մեկը:

Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։

Այդ տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ եւ 7 մլն 168 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31