Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով՝ Զախարովան ու Սերգեյ Լավրովը Ադրբեջանից փողեր են վերցրել»․ Արամ Սարգսյան. «Ա1+»

Հուլիս 10,2023 21:12
Aram Sargsyan

«Եթե Պենտագոնի համաձայնությունը չլինի, Հնդկաստանն իրավունք չի ունենա Հայաստանին զենք վաճառել։ Հետևաբար այդ թույլատվությունը Հնդկաստանին տվել է Պենտագոնը», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Ա․Սարգսյանն անդրադարձավ նաև Ռուսաստանից, մասնավորապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից Հայաստանի ու ՀՀ իշխանությունների ուղղությամբ հնչող հայտարարություններին և ասաց, քանի որ այդ երկիրը կոռումպացված է, այնտեղ ամեն ինչ փողով է արվում։

«Իմ կարծիքով՝ Զախարովան ու Սերգեյ Լավրովը Ադրբեջանից փողեր են վերցրել։ Պետք լինի, Զախարովան Պուտինին կքննադատի, Ալիևին չի քննադատի, ինքը այդ փողը՝ մի քանի միլիոնի սահմաններում, վերցրել է»,- հավելեց «Հանրապետության» ղեկավարը։

Վերջինս նաև խոսեց Արցախում տիրող իրավիճակից և ասաց, թե իր տպավորություն հայտնեց, թե բացի նախագահ Արայիկ Հարությունյանից՝ մնացած բոլոր քաղաքական գործիչները տեղավորվել են ռուսական նավում։

«Իսկ Ա․Հարությունյանին ամենաուժեղ հարվածները հասցնում է իր կուսակցության՝ ԱԺ նախագահը, երբ հայտարարում էր, թե նախագահը պետք է իր պաշտոնի վստահության հանրաքվե անցկացնի և վերականգնվի Արցախի նախկին պաշտպանության կոմիտեն, որի առաջին ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է։ ԼՂ պաշտոնյաների մեծամասնությունը ռուսական կոնտեքստում է, եթե չասեմ գործակալ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31