ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը մայրաքաղաքից զատ նշել է նաև Գյումրիում։
Տոնակատարության պատվավոր հյուր է եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը շնորհավորել է դեսպանին, ներկաներին ու ԱՄՆ ժողովրդին տոնի առթիվ և նշել, որ ուրախ է արձանագրելու, որ նման միջոցառում անցկացվում է Շիրակի մարզկենտրոնում։
«Այսօր կարևոր իրադարձություն է Գյումրիում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 247-րդ տարեդարձը նշվում է նաև մեր մարզկենտրոնում։ Հայ-ամերիկյան բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, անցած տարի էլ մեծ շուքով նշեցինք մեր երկու բարեկամ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը։
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վճռականորեն առաջ է շարժվում բարեկամական կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան հանդիպման ժամանակ արդեն առիթ ունեցել եմ ասելու, հիմա կրկին փաստում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության` կարևորելով ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»։
Դեսպան Քվինը ևս անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամությանն ու վստահություն հայտնել, որ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և փաստել, որ տպավորված է Գյումրիով։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ