Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը իրավունք չունի մեր վարչապետին քննադատել». Հոխիկյանը ոստիկանություն է դիմել, «Հայաքվեի» ստորագրությունները փորձել են խլել

Հուլիս 10,2023 17:42

Մարտունի քաղաքի Մշակույթի տանը, որտեղ «Հայաքվեի» ստորագրահավաքն է ընթացել, այսօր միջադեպ է եղել: Հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը ականատես է եղել միջադեպին:

«Կոնկրետ մարդիկ մոտեցան հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին, թե որեւէ մեկը իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, նման բաներ, անցան նույնիսկ վիրավորանքների: Ստիպված եղա ես ոստիկանություն հրավիրել, որ տվյալ անձանց հանդարտեցնի: Փորձեցին ստորագրահավաքի թղթերը խլել, թույլ չեմ տվել: Բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»,- պատմեց Հոխիկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց այն մարտունեցիներին, որոնք, չնայած սադրանքներին, շարունակում են գալ ու քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31