«Ազատություն». Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ վագներականների հունիսի 24-ի նախաձեռնած խռովության ձախողումից օրեր անց՝ հունիսի 29-ին, Կրեմլում տեղի է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր ու ղեկավար, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի հանդիպումը:
Ըստ Պեսկովի՝ հանդիպմանը մասնակցել է 35 մարդ․ «Վագներ» ընկերության ղեկավարությունը՝ ներառյալ Պրիգոժինը, և «Վագների» ջոկատների հրամանատարները:
Խոսնակի փոխանցմամբ, նախագահը լսել է «Վագների» հրամանատարների բացատրությունները և առաջարկներ է ներկայացրել՝ նրանց հետագա աշխատանքի և մարտերում հետագա մասնակցության հնարավորության վերաբերյալ:
«Հրամանատարներն ընդգծել են, որ պետության ու գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ աջակիցներ են և հայրենիքի զինվորներ, հավաստիացրել են, որ պատրաստ են հետագայում էլ կռվել հանուն հայրենիքի»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: