Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարասի վանական համալիրի բակում անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ են հայտնաբերվել

Հուլիս 10,2023 15:51

Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:

նկ. 1 Հորանի սկզբնական փակ տեսքը

Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է:

նկ. 2 Հորանի առաջին հեռացված սալերը

Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.

  • Բակի ներսում տվյալ հատվածում չկա ջրի աղբյուր, որպեսզի վերջինս հեռացվեր:
  • Բակի արևմտյան հատվածում կա ջրհոր, որի ջուրը հեռացման կարիք չունի, ծայրահեղ դեպքում՝ կարող էր հեռացվել արևմտյան ուղղությամբ՝ հատելով նույնքան քանակով և հաստությամբ պատեր, որքան տվյալ դեպքում:
  • Ջրային ցանկացած առու կառուցելիս կիրառվել են ջրամատակարարման համար կավե խողովակներ, իսկ ջրահեռացման համար՝ քարե առուներ: Իսկ բացված հորանի կողային ուղղաձիգ պատերն իրականացված են կոպտատաշ քարերի շարով, իսկ շաղախ չկա:

նկ. 3 Հորանի կողային պատի տեսքը

Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար:

Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար:

նկ. 4 Հորանի պահպանվող հատվածներ

նկ. 5 Հորանի պահպանվող ծածկասալերը

Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների նոր ֆոտոհաշվետվությունը հասանելի է այստեղ։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31