Այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամներն իրենց մասնակցությունը բերեցին «Հայաքվեին»:
Մենք կարևորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, որը կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին և արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն