Լոռու մարզի Լորուտ համայնքում տարիներով հողի հաստ շերտի տակ թաքնված խաչքարերն այժմ կանգուն վիճակում են։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրենի աջակցությամբ «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Լորուտ համայնքի (նախկին գերեզմանոցի) դպրոցամերձ տարածքի հաստ հողաշերտի տակից հայտնաբերել են երեք խաչքար։
Հրաչ Մարուքյան ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
«Համայնքի դպրոցամերձ տարածքը մեր մշակութային ժառանգության սրբավայր ու գերեզմանատեղի է, վաղուց էինք ուսումնասիրել և որոշել, որ տվյալ տարածքում կան խաչքարեր, որոնք պետք է բարձրացնել։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում էլ իրականացրել ենք մեր առջև դրված խնդիրը»։
Կարդացեք նաև
Խաչքարերը հողից ու բուսականությունից մաքրելուց հետո ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները դրանք կանգնեցրել են հայտնաբերված վայրում։ Ըստ նախնական ուսումնասիրության խաչքարերը թվագրվում են վաղ միջնադարով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն