Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու հետևանքով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, որը մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը:
Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:
Ըստ համայնքապետի՝ կարկուտի պատճառով այս տարի վնասվել են մրգատու այգիները: Այդուհանդերձ, թթի բերք որոշ չափով կարողացել են ստանալ, որից նախատեսում են դոշաբի և օղու պատրաստել:
Հրանտ Բախշիյանի գնահատմամբ՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: