Aravot.am-ի տեղեկություններով, Տեղ համայնքի բնակիչ Մասիս Զեյնալյանը ՆԳՆ Սիսիանի ոստիկանության բաժնում պարզաբանում տալով իր հարցազրույցներից մեկի վերաբերյալ, նշել է, որ Տեղի համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների գիտությամբ՝ անհայտ անձինք քանդել են Արավուս բնակավայրի պահուստային ջրավազանը։ Ըստ Զեյնալյանի՝ 2022թ. հունիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում քանդել են ջրավազանը, գողացել ջրավազանի շինարարական վահանակները՝ կիսով չափ ջրազրկելով Արավուս բնակավայրը:
Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Մասիս Զեյնալյանը Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության անդամ է, եւ մոտ մեկ ամիս առաջ Aravot.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արավուսի 320 տոննա ջրամբարի քանդմանը՝ նշելով, որ դիմել է Սյունիքի մարզպետին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։
Aravot.am-ն առաջիկայում մանրամասն կանդրադառնա այս թեմային։