Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն թվիթերյան գրառմամբ կոշտ է արձագանքել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որը գրել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է»։
«Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։ Արդյո՞ք, «հաճելի է» կարդալը, երբ առ այսօր պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։
Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը (Ստեփանակերտ-խմբ․) և օգտագործել այն առաջինը, Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք։ Եվ պաշտպանեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին, և ոչ թե գործեք հաճույք պատճառելով նրան, ով կրում է այս սարսափելի իրավիճակի պատասխանատվությունը»,- նշել է Լուազոն։
Կարդացեք նաև
The situation isn’t improving but at least the way it is described is. Still lacking :
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) July 10, 2023
- mention of the ICJ decision
- naming names : who cut gas supply, who is blocking the corridor, who is exercising violence and threatening the peace process ?
A mediator shouldn’t be muted. https://t.co/iBx5K1DnV8