Եվրամիության՝ Վրաստանի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում գրել է.
«Խոստումներով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և զայրույթով: Ինչպես բազմիցս կրկնել է ԵՄ-ը, շատ կարևոր է, որ առանց սահմանափակումների վերականգնվի էներգիայի մատակարարման հոսքը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով ։
Պետք է սկսվի Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի երկխոսություն, որը նպատակ կունենա ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն: ԵՄ-ն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
A day that began with promise again ended in disappointment & frustration. As reiterated many times by the 🇪🇺, it is crucial that the flow of energy supplies be restored without restrictions, as well as the movement of people & goods via the Lachin corridor. 1/2
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 9, 2023