Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի: Սա շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է

Հուլիս 10,2023 10:17

Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:

Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել:

Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:

Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:

Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:

Հուլիսի 8-ի կեսօրին տեղեկություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց:

Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված` մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:

Անգամ նվազագույն կենսական կարիքների` հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սննդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:

Այս կերպ ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն:

Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31