Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անզգուշությամբ մահ պատճառելու և երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ դատախազություն

Հուլիս 09,2023 22:41

Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020 թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017 թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն:

Այնուհետև, հուլիսի 08-ին, ժամը 07:30-ին անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:

Նշված դեպքի առթիվ 08.07.2023 թ. ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը) հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31