Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահանջում ենք Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ Պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հուլիս 09,2023 16:52

07.07.2023 թ․-ին Ազատություն TV-ով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը բարձրաձայնվել է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձառնության հարցը, որտեղ նշվում էր, որ տարիներ շարունակ ոտնահարվում են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքները, մասնավորապես սխալ են հաշվարկվել և հաշվարկվում տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը` աշխատանքային օրերի փոխարեն տրամադրելով օրացույցային օրերով, այդ խնդիրը վերաբերում է նաև քրեակատարողական ծառայողներին։ Այդ իրավախախտումը արձանագրվել է ՄԻՊ-ի, Հանրային խորհուրդի, ինչպես նաև վարչական դատարանի բազմաթիվ դատավորների կողմից, ինչի հետևանքով ծանրաբեռնվուն են դատարանները և ավելանում հարկատուների բեռը, հարցնելով Գ. Մինասյանին, որ իրազեկված լինելով վերոնշյալ իրավախախտումների մասով՝ արդյո՞ք դուք չեք դրսեւորում հանցավոր անգործություն։

Արդարադատության նախարարը այսօրվա իշխանությանը բնորոշ ոճով պատասխանել է, որ իբրև ըստ էության ծանոթ չէ այդ խնդրին ու չի հիշում, որ որևէ բողոք ստացած լինի այդ մասով:

Հարկ ենք համարում արձանագրել, որ վերջինս ծանոթ է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների խնդրին, քանի որ նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, դեռևս 07.06.2023 թ. թիվ 833404 համարի հարցումով, ինչպես նաև Գ. Մինասյանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անձամբ իրազեկել է վերջինիս վերոնշյալ իրավախախտումների մասին, սակայն արդարադատության նախարարը, ըստ ամենայնիվ, նախընտրում է ստել, վայելել պաշտոնը և պարգևավճարները, իր լիազորությունների շրջանակում հարցին լուծում տալու փոխարեն, ըստ էության թքած ունենալով իր ֆունկցիոնալ պարտականությունների և ծառայողների սահմանադրական իրավունքների վրա:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միանում է փաստաբանների՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին՝ միաժամանակ պահանջելով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31