Լրահոս
Օրվա լրահոսը

Անավարտ է մնացել Սուրբ Մեսրոպի անվան եկեղեցու կառուցումը․ բնակիչները նամակ-խնդրանքով դիմում են ՀՀ վարչապետին ու Ամենայն հայոց կաթողիկոսին

Հուլիս 08,2023 20:13

Shamshyan.com – Մենք՝ հայերս, սիրում ենք ի լուր աշխարհի հաճախ հպարտանալ և ասել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք։ Ու դարեր շարունակ պետություն-եկեղեցի համագործակցության ընթացքում շահել է ազգը։

Արդեն մի քանի տարի է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու վերջնամասում անավարտ է մնացել Սուրբ Մեսրոպի անվան եկեղեցու կառուցումը։ Ու հիմա տարածքն ամբողջովին վերածվել է աղբավայրի, որտեղ վխտում են առնետները և տիրում է գարշահոտություն։

Բարերարների կողմից եկեղեցին պետք է կառուցվեր, ու Էրեբունի համայնքը ունենալու էր նաև իր «Աստծո դուռը», սակայն եկեղեցու հարևանության ապրող բնակիչները ցավով հայտնում են, որ պատճառը բարերարի մահն է եղել, ինչից հետո շինարարությունը կանգնել է։

Այսօր Էրեբունի համայնքի բազմաթիվ բնակիչների խնդրանքով SHAMSHYAN.com-ը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որպեսզի հետամուտ լինեն և ձեռնարկեն անհրաժեշտ աշխատանքներ եկեղեցու կառուցումը ավարտին հասցնելու համար։

«Հարգելի վարչապետ Ն․ Փաշինյան, հարգելի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, եկեք եկեղեցու կառուցման հարցում առաջնորդվեք Մեծն Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» խոսքով ու գոնե ժամանակավորապես մի կողմ դրեք ձեր միջև եղած հակասությունները և ողջ հայությանն ապացուցեք, որ եկեղեցի-պետություն համագործակցված աշխատանքը ամուր է ու ոչ մի անջրպետ չկա։ Ուզում եմ հավատալ, որ կարճ ժամանակում եկեղեցու տարածքում, որ անգամ կեղտի ու գարշահոտության պայմաններում մարդիկ մոմ են վառում, կվերացվի աղբն ու կեղտը և մարդիկ կլսեն հայ շինարարների մուրճի ձայնը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamax.am-ը, շինության անավարտ լինելը չի խանգարում եկեղեցուն գործել մեծ ծավալով։ Տարիներ շարունակ եկեղեցին ունի հավատարիմ այցելուներ, որոնք հարեւանությամբ գտնվող տնակներում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տարբեր դասընթացներ ու ժամերգություններ են անցկացնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31