Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` նրանց համար սնունդ բերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը:
«Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, որ երեխաներին սնունդ տանի, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ, մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել»,-ասաց նա՝ նշելով, որ բնակիչները ոտքով են գնում- գալիս շրջափակման հետեւանքով վառելիք չլինելու պատճառով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում