Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարները վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ընթացքը

Հուլիս 08,2023 18:42

Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Ղարաբաղում։ Հանդիպման մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը` նշելով, որ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ընթացքը։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների փաթեթին համապատասխան»,- հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31