Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ այսօր օծվեց Գետահովիտ գյուղի նորակառույց եկեղեցին: Վերջինս կրում է Սուրբ Մատթեոս անունը: Այն կառուցվել է գետահովիտցի Կորյուն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Սրբալույս եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Նշենք, որ Գետահովիտում չկար գործող եկեղեցի, գյուղում պահպանվել էր միայն Միջնաշեն կոչվող կիսավեր հինավուրց տաճարը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև