ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում հիմնադրումից 4 տարի անց Դատաարտ ընկերության Հայաստանի մասնաճյուղն ունի շուրջ 500 աշխատակից, հանդիսանում է ոլորտի խոշոր հարկատուներից մեկը։
Նկարում Դատաարտ ընկերության փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի մասնաճյուղերի ղեկավար Արսեն Բաղդասարյանն է։
2019թ. հունվարին Արսենի հրավերով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հյուրընկալել էինք ընկերության տնօրենների խորհրդի անդամներին և քննարկում էինք Հայաստանում ընկերության գիտահետազոտական մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը։
Կարդացեք նաև
Հանդիպումից երկու ամիս անց ընկերությունը հայտարարեց իր մուտքը Հայաստան։ Այսօր` 4 տարի անց, ընկերության Հայաստանի մասնաճյուղն ունի 500-ից ավելի աշխատակից և հանդիսանում է ոլորտի խոշոր հարկատուներից մեկը։
Սա խոսում է Հայաստանում բիզնես անելու լայն հնարավորությունների մասին։