Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսեք քանի հոգի է հիմա իր կնոջը ֆինանսավորում, քանի հոգու է Փաշինյանը հարկային արտոնություն տվել, էդ իր ասած օդիոզ դեմքերը հեչ, Աշոտյանը մե՞ջ». Դերզյան

Հուլիս 08,2023 17:35

«Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքը դժոխքի վերածել թե՛ պարենային անվտանգության, թե՛ առհասարակ կյանքի տեսանկյունից: Հայաստանի իշխանությունների հետ պասերով խաղալու հետեւանքով ականատես ենք լինում, որ դանդաղ կերպով փորձում են հայաթափել Արցախը: Հայաստանի անճար, սխալ, դավաճանական քաղաքականության հետեւանքով ունենք իրավիճակ, երբ Արցախը շարունակում է մնալ այս իրավիճակում եւ Հայաստանի ժողովուրդը նույնպես չի կարող անվտանգ ապրել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

Նա խոսքով, մինչեւ 2018-ը Ալիեւն էլ էր հասկանում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու դրա մասին են վկայում մի շարք ձայնագրություններ, բայց 2018-ից հետո նոր իշխանությունները այնպիսի քայլեր արեցին, որոնք նվեր էին Ադրբեջանին:

Դերզյանի դիտարկմամբ՝ եթե հիմա ասում են՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք, բա վաղը ի՞նչ են ասելու՝ Ջերմուկը տանք, Երեւանում հանգիստ ապրենք, Քանաքեռ-Զեյթունը տանք՝ հանգիստ ապրենք, հետո ասելու են՝ Կոմիտասը տանք, Սայաթ-Նովայում հանգիստ ապրենք. «Արցախցին դիմանում է, բայց արցախցին երկաթից չի, քարից չի, եթե բանակցողը փոխվեց, մենք շանս ունենք ինչ-որ բան փոխելու, ոչ՝ եթե հիմա Արցախը բլոկավորված է, վաղը Հայաստանը կարող է բլոկավորվել»:

Դերզյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորմանը. «Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները 2012-ից՝ իր պատգամավոր եղած ժամանակից հերթով բացենք, առանձին մի ցանկով հավաքենք ու նայենք, թե քանի հոգու է ինքը մեղադրում, քանի հոգի է հիմա իր կոմֆորտ զոնայում, քանի հոգի է հիմա իր կնոջը ֆինանսավորում, իրենց հիմնադրամին ֆինանսավորում, քանի հոգու է ինքը հարկային արտոնություն տվել, քանի հոգի , որ իրեն ընտրություններին աջակցել: Հիմա հարց է առաջանում՝ էդ իր ասած օդիոզ դեմքերը հեչ, Աշոտյանը մե՞ջ: Կարո՞ղ է նրա համար, որ Արմեն Աշոտյանը չլռեց, շարունակեց իր պայքարը, ոչ մի բանից չվախեցավ ամենավերջին ձեւով Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին կպնում էր ու դրան զուգահեռ փորձում էր իր միջազգային կապերն օգտագործել Հայաստանի համար: Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանին առավելագույն վնաս տվող իշխանությունը գնում է նրան, որ Արմեն Աշոտյանին է կալանավորում: Ինքը ավելի քիչ է ազատ, քանի Արմեն Աշոտյանը հիմա իր խցում, որովհետեւ ինքը երբ դուրս եկավ, էլի պայքարելու է, իսկ այս իշխանությունը պայքար չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31