Լրահոս
Օրվա լրահոսը

15 նոր տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի

Հուլիս 08,2023 15:23

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Տասնամյակներ անց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը ոչ միայն համալրվեց նոր շարժակազմով, այլև՝ նոր որակի սպասարկման հնարավորություն ստացավ:

Էրեբունու զանգվածից շարժվող նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և №10ա երթուղիներում, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով: Մանրամասները՝ տեսանյութում.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31