Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Հուլիս 08,2023 15:00

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին, որոնք ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:

Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝  Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ու համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում պատասխանել է Բրազիլիայի, Գերմանիայի, Հայաստանի, Կոլումբիայի, Իտալիայի, Քենիայի, Արգենտինայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Իսպանիայի և Հունաստանի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջազգային իրավունքին, տուժողների պաշտպանության ներպետական կառուցակարգերին, Արցախի հակամարտության իրավական ասպեկտին, միջազգային դատավարական գործընթացներում Դատախազության ներգրավվածությանը, ատելության խոսքի դեմ պայքարին և այլ հարցերի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31