Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Ս. Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց վրա, ովքեր ստացել են վնասվածքներ: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում