ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ հուլիսի 6-ի որոշմանը, Թվիթերում գրել է․
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։
@CIJ_ICJ unanimously REAFFIRMED its Order of obliging #Azerbaijan to ensure unimpeded access thrgh #LachineCorridor. Order of the Court, which is clear & has not changed since 22.02.23, should be fully implemented by #Azerbaijan w/o any speculation & fake interpretations of text. https://t.co/qJkQCr6oKm
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 7, 2023